«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Անհրաժեշտ է ուղեղների գրոհ՝ հասկանալու համար, թե ինչպես կարող ենք զարգացնել երկիրը. վարչապետի հարցազրույցը Bloomberg-ին

Անհրաժեշտ է ուղեղների գրոհ՝ հասկանալու համար, թե ինչպես կարող ենք զարգացնել երկիրը. վարչապետի հարցազրույցը Bloomberg-ին
22.11.2016 | 12:23

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Բլումբերգին հարցազրույց է տվել, որում անդրադարձել է Հայաստանի տնտեսական վիճակին, նշել երկրի զարգացման իր տեսլականը, երկրում կոռուպցիայի և մի շարք այլ խնդիրների վերացման ճանապարհները: Ըստ նրա՝ հյուծված նախկին սովետական հանրապետությունն ունի խոր փոփոխությունների կարիք, որի համար վարչապետն առաջարկում է հնարավոր ամենաարագ փոփոխությունները՝ «կոռուպցիայի դեմ պայքար՝ բյուրոկրատիայի կրճատման ճանապարհով, և պետական ֆոնդի հիմնում՝ ձեռնարկատիրության աջակցության նպատակով»:


«Գործարարությունը չպետք է խոչընդոտվի կոռումպացված պաշտոնյաների կողմից, որոնք ձգտում են դրամական փոխհատուցում ստանալ վարչական որոշումների կայացման դիմաց, կամ գերիշխող մրցակցային դիրքում գտնվող տնտեսավարողների կողմից, որոնք, օգտագործելով իրենց քաղաքական կապերը, փորձում են սահմանափակել ազատ մրցակցությունը»,- պարզաբանել է նա:


Վարչապետն անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին պարտքին, որը կազմում է 5,8 մլրդ դոլար, այն դեպքում, երբ երկրի ՀՆԱ-ն կազմում է 10 մլրդ դոլար և «2017-ին 3,2 % աճը չի կարող ապահովել կենսամակարդակի կտրուկ բարելավում»:
«Մենք ունենք նաև արտաքին պարտք, որն աճում է ավելի արագ, քան ՀՆԱ-ն և մեր ստացած եկամուտները: Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարության և հարկային օրենսգրքի փոփոխություններն ուղղված են թափանցիկության ավելացմանը, և մենք թույլ չենք տա գերիշխող մրցակցային դիրքում գտնվող խաղացողներին ճնշել մրցակցությունն ի հաշիվ իրենց ունեցած վարչական լծակների: Ոչ ոք ոչ անձեռնմխելի է, և ոչ էլ արտոնյալ»,- նշել է վարչապետը:


Նա ընդգծել է, որ «կառավարությունը նպատակ ունի առաջիկա 6 ամիսներին զարգացնել հստակ երկարաժամկետ ծրագրեր, որոնք 2018-ից սկսած հնարավորություն կտան տարեցտարի ապահովել կայուն տնտեսական աճ»:
Ըստ Կարեն Կարապետյանի՝ չնայած արագ փոփոխությունների վրա ունեցած կենտրոնացմանը, անհրաժեշտ է ձևավորել խորհրդատվական խումբ՝ ներառելով նաև արտասահմանյան մասնագետների:
«Անհրաժեշտ է ուղեղների գրոհ՝ հասկանալու համար, թե ինչպես կարող ենք զարգացնել երկիրը երկարաժամկետ հեռանկարում՝ ներառյալ հարկային փոփոխությունները, առողջապահությունը, կրթությունը և գյուղատնտեսությունը»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությանը, վարչապետը կարծում է, որ ԵՄ շուկայում առևտուրը ևս կարելի է զարգացնել:


«Մինչ քննադատները նշում են, որ դեռևս ոչ մի տնտեսական օգուտ ՀՀ-ն չի ստացել ԵԱՏՄ ինտեգրումից, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ կլիներ, եթե Հայաստանը չմիանար ԵԱՏՄ-ին, և հնարավոր է՝ բացասական ազդեցությունը լիներ ավելի մեծ, մինչդեռ անդամակցությունը չի սահմանափակում ՀՀ հնարավորությունը՝ զարգացնելու առևտուրը ԵՄ երկրների հետ»,- մանրամասնել է Կարեն Կարապետյանը:
Շարունակելով երկրների հետ համագործակցության թեման՝ վարչապետը խոսել է նաև Հայաստան-Իրան գործընկերական կապի մասին:


«Հայաստանը նաև փորձում է ամրապնդել առևտրային հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ պատժամիջոցների թուլացմանը զուգընթաց: Դեռ ավելին, հանձնարարվել է մինչև դեկտեմբերի 25-ը մշակել ծրագիր՝ հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծման վերաբերյալ՝ նպատակ ունենալով խթանել համագործակցությունը տարբեր ոլորտներում»:

Դիտվել է՝ 2221

Մեկնաբանություններ